Հայաստանի ցավը No 1

Կա մի շատ կարևոր խնդիր մեր երկրում, որի մասին մտածում եմ հիմա, բայց որքան խորանում եմ, այնքան չեմ ուզում մտածել դրա մասին:
ԿԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ:
Այս հարցի մասին մտածելիս ամենաառաջինը ինքս իմ մեջ՝ իմ իմացած ու դեռ չիմացած գիտելիքներով վերլուծում եմ՝ ինչ է ԶԼՄ ասվածը: ԶԼՄ — ի հիմնական ու կարևորագույն խնդիրներից մեկը հանրությանն օբյեկտիվ և ճշմարտացի ինֆորմացիա հաղորդելն է: Այս խնդրի լուծմանը զուգահեռ, կամա թե ակամա, ծնվում է մեկ այլ խնդիր, կարելի է ասել գերխնդիր՝ հասարակության աշխարհընկալման, քաղաքացիական գիտակցության ձևավորումն ու զարգացումը: Այս կարևորագույն խնդիրը գրեթե անհնար կլինի լուծել որևէ երկրում, եթե ԶԼՄ — ի գերակշռող մասը լինի այս կամ այն համակարգի ձեռքում կատարող: Այս տարբերակում երկրում գերիշխող <<չար ուժերը>> կարող են հասարակությանը տանել շփոթության, կառավարել յուրաքանչյուր քայլ և նույնիսկ կառավարել հասարակության ոչ մտավորական խավի մտքերը: Այս տարբերակում յուրաքանչյուր ժողովրդավարական հանրապետություն ուղղակիորեն կվերածվի տոտալիտար կամ ավտորիտար հանրապետության: Ցավոք, բերված օրինակները հատուկ են և, ինչու ոչ, բառիս բուն իմաստով նկարագիրն են մեր պետության: Մեր հասարակությանը համախմբող, դաստիարակող, ուղղորդող և մի շարք այլ կարևորագույն գործառույթներ կատարող ԶԼՄ — ն և մի շարք <<յանի>> լրագրողներ այսօր դարձել են հասարակության քայքայման հիմնական պատճառ: Մի շարք լրատվական կայքեր, թերթեր, հեռուստաընկերություններ պատկանում եմ այս կամ այն քաղաքական գործչին, իսկ մնացածն էլ գտնվում են ուղղակի քրեաօլիգարխիկ ռեժիմի ենթակայության տակ: Մատերի վրա՝ մեկ ձեռքի մատերի, կարելի է հաշվել լրագրողական էթիկայով և մարդկային արժեքներով շարժվող լրագրողներին ու լրատվական համակարգերին:

Հ.Գ. Չհարգելի լրատվական կայքե՛ր, գիտեմ, որ ձեզ դուր է գալիս և փող ու պատիվ է բերում, երբ ձեզ Likeմեջ են անում, բայց գոյություն ունի սահմանադրությամբ հաստատված ԶԼՄ — ի մասին օրենք և լրագրողական էթիկա, որի մասին դուք՝ այդ կայքերում աշխատող լրագրողներ, կամ խառը կայքերից նյութեր ու տարբեր սոցկայքերից օգտատերերի ստատուսներ copy-paste անող բանվորներ, հաստատ չեք կարող տեղյակ լինել: ԵՎ ուրեմն, կամ գնացե՛ք կրթվեք, կամ էլ ձեր երևակայության արդյունքում ծնված հիվանդագին մտքերը, ձեր տերերի փողերով բացած կայքերի միջոցով մի՛ դարձրեք իրականություն՝ փաթաթելով այն ձեր իսկ հայրենակիցների վրա:

Advertisements

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s